Պուտինի նոր հանձնարարականը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն երկրի նախագահի հանձնարարականով պատրաստ են ԱՄՆ-ի հետ սիրիական խնդրով համատեղ աշխատանքը շարունակելուն: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանը Վիկտոր Պոզնիխիրը:
Նա նշել է, որ տվյալ հայտարարությունն արվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հալեպում իրավիճակի կարգավորման հարցը: