Հաղթանակը չեն գողանում, այն ձեռք են բերում. Ալեքսանդր Մակեդոնացի
«Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը»:
«Ես պատրաստ եմ մասնակցել օլիմպիական խաղերին, եթե իմ մրցակիցները լինեն թագավորներ»:
«Երկնքում չի կարող լինել երկու արև այնպես, ինչես երկրում' երկու իշխող»:
«Ես մահանում եմ շատ բժիշկների օգնությունից»:
Ալեքսանդր Մակեդոնացին, երբ լսում էր մեղադրողի ճառը, փակեց մի ականջը: Երբ նրան հարցրեցին, թե ինչու, նա պատասխանեց` «Մյուս ականջս պահում եմ մեղադրվողի համար»:
«Ինչքան շատ բան է մարդ ունենում, այդքան ավելի ագահությամբ է ձգտում ունենալ այն, ինչ չունի»:
«Հաղթանակը չեն գողանում, այն ձեռք են բերում»:
«Չկա ավելի ստրկական բան, քան շքեղությունը, և չկա ավելի արքայավայել բան, քան չարչարանքը»:
«Ես իմ մահից հետո կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իմ արարքներին»: