Օբաման կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Պերեսի թաղմանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղևորվել է Իսրայել՝ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի թաղման արարողությանը ներկա լինելու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալության կայքին:
Օբամայի քարտուղարության ներկայացուցիչ Ջոշ Էրնեստի խոսքով՝ ամերիկացի նախագահը, «հավանական է», ներկա կլինի թաղման արարողությանը:
Ինչպես հաղորդվում է, Օբամայի հետ Պերեսի թաղման արարողությանը ներկա կլինի նաև ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ևս Իսրայել է ուղևորվել, որպեսզի մասնակցի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի թաղման արարողությանը: