Քանյե Ուեսթը մեկ համերգի ընթացքում 3 անգամ վիրավորել է Թեյլոր Սվիֆտին
Քանյե Ուեսթը կրկին հիշեցրել է իր և երգչուհի Թեյլոր Սվիֆտի կոնֆլիկտի մասին: Այն, որ արտիստներն իրար տանել չեն կարողանում, գաղտնիք չէ արդեն ոչ ոքի համար, և եթե երգչուհին փորձում է թողնել ստեղծված իրավիճակը, ապա Ուեսթն առիթը բաց չի թողնում կոնֆլիկտը հիշելու համար: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Այսպես, վերջին համերգներից մեկի ժամանակ ռեփերը երեք անգամ հիշել է երգչուհուն՝ անդեմ ձևով խոսելով նրա մասին: Համերգի ժամանակ ռեփերի երկրպագուները սկսել են հայհոյախառն արտահայտություններ բղավել երգչուհու հասցեին, իսկ ռեփերը միայն կողմ է եղել դրան և անգամ միացել է բացականչություններին:
«Ես զգում եմ, որ ես ու Թեյլոր Սվիֆտը կարող ենք սեքս ունենալ: Ինչո՞ւ: Որովհետև ես եմ այդ լրբին հայտնի դարձրել»,- երգի այս բառերը մեծ կոնֆլիկտի պատճառ են դարձել:
Բանն այն է, որ իր երգերից մեկում Թեյլորին հիշատակելու համար Քանյեն զանգահարել էր նրան և թույլտվություն հայտել, իսկ երգչուհին խնդրել էր փոխանցել երգի վերջնական տարբերակը՝ մինչև հրապարակային դարձնելը: Այդ հեռախոսազրուցը ռեփերը հրապարակել էր, իսկ երգչուհին զայրացել էր, քանի որ տեղյակ չէր եղել, որ իրենց հեռախոսազրույցը ձայնագրվում է: