ԱՄՆ-ն կդադարեցնի ՌԴ-ի հետ համագործակցությունը
ԱՄՆ-ն պատրաստվում է դադարեցնել Ռուսաստանի Դաշնության հետ Սիրիայի հարցով երկողմանի համագործակցությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է Պետքարտուղարության հայտարարությունը:
Ինչպես հաղորդվում է, սպասվում է համատեղ գործադիր կենտրոնի աշխատանքի դադարեցում:
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին այս մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հայտարարությունում նաև նշվում է, որ այդ քայլերը կկատարվեն, եթե Ռուսաստանը չկանգնեցնի սիրիական բանակի մուտքը Հալեպ: