Ժերար Դեպարդյեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից
Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից: Այս մասին նա հայտնել է երկրի վարչապետին ուղղված բաց նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հանդեսներից մեկում:
«Ես չեմ խնդրում իմ արարքը ընդունեք, բայց, համենայն դեպս, պետք է հարգեք այն: Ֆրանիսան լքողներից ոչ ոք այսպիսի վերաբերմունքի չի արժանացել, ինչպես որ ես», - ասել է դերասանը: Հիշեցնենք, որ Դեպարդիեն Ֆրանսիայից Բելգիա է տեղափոխվել` մշտական բնակություն հաստատելու նպատակով:
«Ով եք դուք, որ դատեք ինձ, պարոն Էյրո, ով եք դուք: Ես ձեզ եմ հանձնում անձնագիրս եւ սոցիալական ապահովության իմ համարը, որից ես երբեք չեմ օգտվել: Դուք եւ ես այլեւս ընդհանուր հայրենիք չունենք: Ես Եվրոպական ընտանիքի զավակ եմ աշխարհի քաղաքացի, ինչպես սովորեցրել է ինձ հայրս»,-ասել է նա:
Նա առաջին ֆրանսիացի մեծահարուստը չէ, ով որոշել է Ֆրանսիայից տեղափոխվել Բելգիա` խուսափելով հարկեր վճարելուց: Սեպտեմբերին, Ֆրանսիան լքեց նաև մեծահարուստ Բերնար Արոն, ում ունեցվածքը ըստ Ֆորբսի կազմում է 41 մլրդ դոլար: