«BMW»-ն Ռուսաստանի տարածքում կբարձրացնի մոդելների մեծամասնության գները
«BMW» ընկերությունը հաղորդել է, որ Ռուսաստանի տարածքում կբարձրացնի «BMW» և «Mini» մոդելների մեծամանության գները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ընկերության պաշտոնական հաղորդագրությանը:
Մոդելների արժողությունը միջինում կբարձրանա 1.3 տոկոսով: Մեկնարկային գների բարձրացումը «Mini» ավտոմեքենաների համար կվերաբերի միայն մի քանի մոդելների` երեքդռնանի «MINI Cooper S»-ին, հինգդռնանի «MINI Cooper»-ին և «MINI Cooper S»-ին, ինչպես նաև «MINI Clubman»-ին: Միջինում գները կաճեն 3.4 տոկոսով:
Մյուս բոլոր մոդելների համար գները կմնան նախկինի պես: Նոր գներն ուժի մեջ կմտնեն 2016 թ-ի հոկտեմբերի 7-ից: