Կիևը նախատեսում է ավելի քան 23 միլիոն դոլար աշխատել «Եվրատեսիլ 2017»-ից
Կիևը հույս ունի «Եվրատեսիլ 2017» միջազգային երգի մրցույթի անցկացումից հետո աշխատել մոտ 600 միլիոն գրիվեն (մոտ 23.2 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Գործադիր մարմնի կանխատեսումների համաձայն, միայն «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի անցկացումից Կիև կարող է ստանալ 600 միլիոն գրիվեն: Բացի այդ նման զանգվածային միջոցառումը կնպաստի Կիևում զբոաշրջության զարգացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ հաղորդվել է, որ Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ 2017»-ի համար կպահանջվի 1.2 միլիարդ գրիվեն (45 միլիոն դոլար):