Երկրպագուն հարվածել է Բեյոնսեի հետույքին (տեսանյութ)
LifeStyleԿոպենհագենում համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Բեյոնսեի համերգի ընթացքում: Երգերից մեկի կատարման ժամանակ երկրպագուն հարվածել է երգչուհու հետույքին:
Տզամարդուն հաջողվել է հասնել երգչուհուն այն ժամանակ, երբ Բեյոնսեն մոտեցել է երկրպագուներին և հնարավորություն տվել, որ կատարեն «Irreplaceable» երգից մի հատված:
Դրանից հետո երգչուհին պտտվել է և քայլել դեպի բեմը, հենց այդ ժամանակ էլ երկրպագուներից մեկը հարվածել է նրա հետույքին: Այդ պահը նկարահանել են հեռախոսի տեսախցիկով, երկրպագուներն էլ աղմկել են, իսկ երգչուհին իրեն շատ պրոֆեսիոնալ է պահել:
Երգչուհու այցը Դանիա նրա "The Mrs. Carter Show" համերգային շրջագայության մասն է կազմում: Դանիայից հետո երգչուհին ուղևորվելու է Նորվեգիա, իսկ հետո Լոնդոն: Ամռան սկզբին երգչուհին կվերադառնա ԱՄՆ: