Մադոննան հետևել է Քեթի Փերիին` մերկանալով հանուն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների (լուսանկար)
Ամերիկացի երգչուհի Մադոննան իր կոլեգա Քեթի Փերիին հետևելով` հանվել է ի օգուտ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի:
Երգչուհին հրապարակել է անկեղծ լուսանկար Instagram-ի իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես մերկ քվեարկում եմ Քեթի Փերիի հետ: Քվեարկեք Հիլարիի օգտին: Նա լավագույնն է, ինչ մենք ունենք»,-գրել է Մադոննան:
Ավելի վաղ Փերին մերկ նկարահանվել էր տեսանյութում, որպեսզի կոչ անի բոլոր ամերիկացիներին մասնակցել նախագահական ընտրություններին: