Քսենիա Սոբչակի առաջնեկը կծնվի նույն կլինիկայում, որտեղ ծնվել են Ալլա Պուգաչովայի երկվորյակները
Շատ քիչ ժամանակ է մնացել և Քսենիա Սոբչակն առաջին անգամ մայր կդառնա: Հաղորդավարուհին արդեն չի թաքցնում իր կարգավիճակը: Հայտնի է, որ Քսենիայի առաջնեկը լույս աշխարհ կգա Լապինո գյուղի հիվանդանոցում: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Այստեղ աստղին դեռևս տեսել են ձռանը, երբ նա հետազոտությունների էր գնում: Այս ծննդաբերական կենտրոնը շատ հայտնի է աստղերի շրջանում: Այստեղ են լույս աշխարհ եկել Ալլա Պուգաչովայի երկվորյակները, Իվան Ուրգանտի կրտսեր դուստրը, Քրիստինա Ասմուսի դուստրը և շատ այլ հայտնիների երեխաներ:
Ծննդաբերությունից հետո Քսենիան երեխայի հետ կգնա իր ամառանոց` հեռու քաղաքային աղմուկից և պապարացիներից: Ի դեպ, Քսենիան և Մաքսիմը դեռ ոչ մեկին չեն հայտնում իրենց երեխայի սեռը: