Վերա Բրեժնևայի ավագ դուստրը հրաժարվել է շփվել հարազատ հոր հետ (լուսանկար)
Երգչուհի Վերա Բրեժնևայի ավագ դուստր Սոնյան ծնվել է Վերայի առաջին ամուսնուց` Վիտալի Վոյչենկոյից: Չնայած նրան, որ երգչուհին չի խոչընդոտում Սոնյայի և հոր շփմանը, սակայն 15-ամյա աղջիկը չի ցանկանում շփվել հոր հետ: Ի դեպ, ինքը` Վերան, վաղուց չի հանդիպել նախկին ամուսնուն: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
«Մենք վաղուց դադարել ենք շփվել: Չնայած ես Սոնյային չեմ արգելում հանդիպել հոր հետ, հակառակը, բայց երևում է` նրանք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Այդ պատճառով է, որ Սոնյան չի ցանկանում հաղորդակցվել նրա հետ: Իսկ ես ստիպելու իրավունք չունեմ»,-նշում է Բրեժնևան:
Սոնյան հիանալի հարաբերություններ ունի Վերայի ներկայիս ամուսնու` բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հետ, ով Վերայի կրտսեր դստեր` Սառայի հայրն է: