Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող բաների մասին և անհասցե ակնարկներ արել
Երբ ինչ որ մեկը արտերկրից ցանկանում է մեզ թելադրել, թող երկար մտածի: Այսպիսի անհասցե ակնարկով ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սումգայիթ այցելության ժամանակ: Այս մասին հայտնել է contact.az-ը:
«Մենք ոչ ոքի հետ չենք խոսում թելադրանքի լեզվով և մենք ոչ ոքից կախում չունենք: Մենք մեր հույսը դնում ենք միայն մեր ուժերի վրա, ոչ ոքից կախման մեջ չենք՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով և մենք ենք որոշում մեր ճակատագիրը»,-ասել է Ալիև կրտսերը:
Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Ադրբեջանն իր եղջ պատմության ընթացքում երբեք այսքան ուժեղ, ազատ և անկախ չի եղել, որքան այժմ է: «Ներկայիս ժամանակաշրջանն իսկական անկախության ժամանակաշրջան է: Մենք ոչ ոքից կախում չունենք, վստահ քայլում ենք առաջ, իսկ հեռանկարները շատ բաց են և պարզ: Հասարակության մեջ տարաձայնություններ չկան զարգացման վերաբերյալ և երեկվա հանրաքվեն դա ևս մեկ անգամ ապացուցեց»,- ասել է նա: