Ադելը աշխարհում 3-րդն է, որ կրկնակի «ադամանդե» կարգավիճակի է արժանանում
Բրիտանուհի երգչուհի Ադելը «ադամանդե» կարգավիճակ է ստացել իր «25» ալբոմի համար:
Ադելը Սելին Դիոնից և Բրիթնի Սփիրսից հետո առաջինն է, որ կրկնակի «ադամանդե» կարգավիճակ է ստանում իր ալբոմների համար:
Ամերիկյան ձայնագրման ստուդիաների ասոցիացիան հայտնել է, որ «25» ալբոմի տպաքանակը 2016 թվականի սեպտեմբերի 20-ին կազմել է 10 մլն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադելը մտադիր է 10 տարով դադարեցնել իր համերգային շրջագայությունները և զբաղվել երեխայի դաստիարակությամբ, ով շուտով դպրոց կհաճախի: