Գվինեթ Փելթրոուն իր 44-ամյակը որոշել է նշել առանց դիմահարդարման (լուսանկար)
Գվինեթ Փելթրոուն հաստատ այն մարդկանցից չէ, ով սկսում է իր օրը գեղեցկության սրահում: Դերասանուհին նախկինում ևս հասկացրել է, որ նա չի հիանում կոսմետիկայով, իսկ իր 44-ամյակը նշել է ամբողջովին առանց կոսմետիկայի:
Գվինեթն Instagram-ի իր էջում սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման և ստորագրել «Առանց դիմահրդարման՝ ծննդյանս տոնին, մեծ ուրախությամբ ընդունում եմ իմ անցյալը և ապագան»:
Երևում է նա մեծ ուրախությամբ ընդունում է նաև իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Նրան կարելի է միայն նախանձել: