Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է 32 հազար ձերբակալվածների մասին
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտնել է, որ Թուրքիայի հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալվել է 32 հազար մարդ: Այս մասին հայտնել է NTV-ն:
Նրա խոսքով՝ ձերբակալություններն արվել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր կապված են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունների հետ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ:
Նա հավելել է, որ կապված հեղաշրջման հետ, հետաքննություն է անցկացվում 70 հազար մարդու նկատմամբ: