Սպիտակ տունը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը:
«Մենք չենք բացառում ՌԴ-ի դեմ հավելյալ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը»,- ասել է նա, պատասխանելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցին, հաշվի առնելով ՌԴ-ի աջակցությունը Սիրիայի իշխանություններին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն գերադասում է նման դեպքերում գործել համատեղ գործընկերների հետ, որպեսզի ուժեղացնի արդյունավետությունը, որքան հնարավոր է:
«Ես չէի բացառի նման հնարավորությունը»,- ասել է նա: