46 րոպեում 58 սուտ. Քլինթոնի շտապը սկսել է հաշվել Թրամփի ստերը
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը հաշվարկել է 58 փաստ, որոնք Դոնալդ Թրամփը բանավեճի առաջին փուլի ժամանակ սուտ է ասել: Տեղեկությունը տեղադրված է Քլինթոնի կայքում: Այս մասին հայտնել է Lenta-ն:
«90 րոպեանոց բանավեճի ժամանակ, որի ընթացքում Թրամփը խոսել է մոտավոր 46 րոպե, նրան հաջողվել է ստել 58 անգամ, սուտ փաստեր, ֆանտազիաներ»,- նշվում է նամակում:
Առաջին կետում նշվում է, որ Թրամփը ստել է այն ժամանակ, երբ հերքել է, որ գովաբանում է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինին: Նա ստել է նաև այն մասին, երբ ասել է ռուս հաքերների դեմոկրատական կուսակցության կայքը կոտրելու փաստերի բացակայության մասին: