Ավետ Բարսեղյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել (լուսանկար)
Հաղորդավար, երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը երեկ` սեպտեմբերի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Ավետ Բարսեղյանն Instagram-ի իր էջում տեղադրել է նախագահի կողմից շնորհված շնորհակալագիրը և մակագրել. «Մեկը կասի շատ էր, մյուսը՝ կասի շուտ էր: Շնորհավոր` կասի երրորդը. «շ»-ով մի բան կասեմ` Շնորհակալ եմ բոլորին, ում Շնորհիվ եմ...»: