Հեռուստաբանավեճի ժամանակ Թրամփը 60 անգամ ստել է
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղորդել է, որ Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփը մոտ 60 անգամ ստել է Հեռուստաբանավեճի ժամանակ: Այս մասին Քլինթոնը գրել է Թվիթերի իր էջում:
«Դոնալդ Թրամփը առաջին նախընտրական բանավեճին ստել է ԱՄՆ-ի քաղաքացիներին առնվազն 58 անգամ: Մենք հաշվել ենք»,- նշվում է Քլինթոնի հաղորդագրության մեջ, ով պնդում է, որ ստուգել է իր շտաբի հետ միասին:
Քլինթոնի կայքում նշված են Թրամփի այն բոլոր արտահայտությունները, որոնք, ըստ Քլինթոնի շտաբի, սուտ են եղել: