Դեռահասը 20 հազար ֆունտ է ծախսել Դևիդ Բեքհեմին նմանվելու համար (լուսանկարներ)
19-ամյա բրիտանացի Ջեք Ջոնսոնը հուսահատորեն ձգտում է փառքի: Երիտասարդը երազում է դառնալ հեռուստահաղորդավար: Ջեքը որոշել է, որ հաջողության համար նա պետք է ունենա վառ արտաքին տեսք` այնպիսին, ինչպիսին ունի Դևիդ Բեքհեմը: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Առանց երկար մտածելու նա որոշել է պարտքով գումար վերցնել և պլաստիկ վիահատություններ անել, որպեսզի ավելի նման դառնա հայտնի ֆուտբոլիստին: Ջեքն արդեն ձգել է դեմքը և բոտոքսի ներարկումներ արել:
Իր կերպարանափոխման վրա դեռահասը ծախսել է 20 հազար ֆունտ, սակայն մտադիր չէ կանգ առնել: Նա ցանկանում է ևս 30 հազար ֆունտ ծախսել Բեքհեմի պատճենը դառնալու համար: