Բուքմեքերները բարձրացրել են Քլինթոնի հաղթելու շանսերը
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում բուքմեքերները բարձրացել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթելու շանսերը Հանրապետական կուսակցությունից մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Ըստ «PredictIt» շուկայի տվյալների, Հիլարի Քլինթոնի հաղթելու դրույքները 61-ից բարձրացել են մինչև 69 ցենտ, իսկ Թրամփինն իջել են 40-ից մինչև 31:
Քլինթոնի շանսերը բարձրացել են նաև «Paddy Power» իռլանդական բուքմեքերական ընկերությունում:
Երկուշաբթի օրը տեղի է ունեցել հեռուստաբանավեճերի երեք փուլերից մեկը: Ըստ «CNN»-ի հարցման հեռուստաբանավեճից հետո հանդիսատեսների 62 տոկոսը հաթող է ճանաչել Քլինթոնին, 27 տոկոսը` Թրամփին: