Ադելը դարձել է երկու «ադամանդե» ալբոմ ունեցող երրորդ երգչուհին աշխարհում
Երգչուհի Ադդելի «25» անունով ալբոմի լույս տեսնելուց մեկ տարվանից էլ քիչ ժամկետում այն ստացավ «ադամանդե» կարգավիճակ: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը:
Դրա շնորհիվ Ադելը դարձել է պատմության մեջ երրորդը (Բրիթնի Սփիրսից և Սելի Դիոնից հետո), ով միանգամից երկու «ադամանդե» ալբոմ ունի:
Ըստ Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի, 2016 թ-ի սեպտեմբերի 20-ի դրությամբ ալբոմը հրապարակվել է 10 միլիոն օրինակով:
2011 թ-ին Ադելը «ադամանդ» էր ստացել իր «21» ալբոմի համար, սակայն դրա համար պահանջվել էր երկու տարի` երկու անգամ ավելի, քան «25»-ի դեպքում: