Թրամփի և Քլինթոնի բանավեճերի ռեյթինգը կարող է 36-ամյա ռեկորդ սահմանել
Ըստ «Nielsen» սոցիոլոգիական ընկերության տվյալների, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Հանրապետական կուսակցությունից նրա մրցակից Դոնալդ Թրամփի միջև առաջին հեռուստաբանավեճի հեռարձակման լսարանը հասել է 80 միլիոն դիտողի, ինչը բացարձակ ռեկորդային դիտում է 1980 թ-ի բանավեճից հետո: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Սակայն, ըստ ամերիկյան հեռարձակող ցանցերի փորձագետների, մեկուկես ժամանոց բանավեճի ընդհանուր լսարանը չի հաղթահարի 100 միլիոն դիտողի շեմը: Հեռուստաբանավեճը ցուցադրվել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր հեռուստաալիքներով: