Դինքի սպանության գործով դատավճիռը բեկանվել է
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ագոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթի հիմանդիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռին հաջորդել են նոր զարգացումներ:
Գերագույն դատարանի կողմից բեկանվել էր ստորին ատյանի կայացրած դատավճիռներն այն մասով, որ ամբաստանյալները կապ չեն ունեցել հանցավոր խմբի հետ: Գերագույն ատյանի վճռում նշվել է, որ Դինքի սպանությունը կատարվել է զինված հանցախմբի կողմից:
Դինքիս սպանության գործով դատապարտյալները նորից կանգնել են դատարանի առաջ: Ըստ թուրքական «Աքշամ» պարբերականի' ամբաստանյալների գործերը քննվելու են Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ քրեական դատարանում: Դատարանը ծանոթանալու է գերագույն ատյանի կողմից բեկանված վճռի հետ, որից հետո էլ կնշանակվի ժամկետ դատավարության վերսկսման համար: Նույն աղբյուրի համաձայն' առաջիկա օրերին ամբաստանյալները կրկին կհրավիրվեն դատարան: