«Սեքսը մեծ քաղաքում»-ը կարող է վերադառնալ. Սառա Ջեսիկա Փարքեր
Հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի և երկու լիամետրաժ ֆիլմերի շարունակությունը կարող է եթեր վերադառնալ: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Շոուի ձևաչափը դեռևս անհայտ է, սակայն, ըստ դերասանուհու, սերիալի գլխավոր հերոսները չեն բացառում, որ կմասնակցեն մերիկյան «HBO» հեռուստատեսային ցանցի նոր ծրագրին, որի արտադրանքն է հայտնի սերիալը:
Փարքերը Քիմ Քետրոլի, Քրիստին Դևիսի և Սինթի Նիքսոնի հետ միասին նկարահանվել է սերիալում 1998-2004 թվականներին, իսկ 2008 և 2012 թվականներին ներկայացվել է երկու լիամետրաժ ֆիլմ: Ըստ դերասանուհու, նոր ծրագիրը դեռևս գնտվում է քննարկումների փուլում: