Թաթարստանի նախագահը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Թաթարստանի նախագահ Մինիհանովը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից, որպեսզի պաշպանի տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը: Այս մասի գրում է «ТАСС»-ը:
«Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիհանովը Պետդումայի մանդատից հրաժարվելու մասին հայտ է ներկայացրել»,-ասել է խոսնակը:
Թաթարստանի ղեկավարը «Միացյալ Ռուսաստան»-ի թեկնածուների ցուցակը գլխավորում է 2016 թվականի սեպտեմբերի 18-ից:
Նշվում է, որ Թաթարստանի բնակչությունը վստահում է Մինիհանովին: