Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել
Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել՝ մոտ 1 միլիարդ դոլար ծավալով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Անկարայում ՌԴ դեսպան Անդրել Կառլովի՝ Անկարայի Աթըլըմ համալսարանում կատարած հայտարարությանը:
«Ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ մոտ 1 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների համատեղ հիմնադրամ ստեղծելու համար: Այդ հիմնադրամի միջոցներից կարող են օգտվել ոչ միայն ՌԴ-ում և Թուրքիայում, այլ՝ համատեղ նախագծերի մասնակցող ևս 3-րդ երկրներում»,- հայտարարել է Կառլովը՝ Անկարայի Աթըլըմ համալսարանում: