Ահմադինեժադն իր թեկնածությունը չի առաջադրի Իրանի նախագահական ընտրություններում
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններին:
Այս մասին հայտնում է Fars գործակալությունը և նշում, որ նա իր այդ որոշման մասին հայտնել է նաև այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին ուղղված նամակում:
Նշվում է, որ իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 26-ին հայտնել էին, որ Իրանի գերագույն առաջնորդն Ահմադինեժադին խորհուրդ չի տվել առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում:
Գերագույն առաջնորդն իր մտավախությունն է հայտնել այն մասին, որ նախկին նախագահի մասնակցությունը ընտրություններին կնպաստի երկիրը երկու ճամբարի բաժանելուն: