Հղի Սոբչակը՝ գլխիվայր շրջված (լուսանկար)
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր հետևորդներին զարմացրել է յոգայի իր վարժություններով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Սոբչակը հղիության 8-րդ ամսում կանգնել է գլխի վրա և լուսանկարվել, իսկ հետո լուսանկարը տեղադրել Instagram-ի իր էջում:
«Յոգայի 99 տոկոսը գործնական է և 1 տոկոսը՝ տեսական: Ամեն օր 1.5 ժամ զբաղվիր յոգայով և քո կյանքը որակապես կփոխվի,- գրել է Սոբչակը:
Լուսանկարը տեղադրելուն պես, այն 90.000 հավանության է արժանացել: