Արձանագրվել է թունավորման դեմք
Մայիսի 28-ին, ժամը 18:14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Կանիաշիր գյուղի բնակչուհի Թալիշա Ասոյանը (ծնվ. 2009 թվականին), ով այնուհետև հոսպիտալացվել է Արարատ քաղաքի, այնուհետև' Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: