Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է պատգամավորական մանդատից
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Ժիրինովսկին մանդատը զիջել է իր գործըկերոջը՝ Անտոն Իշչենկոյին:
«Սարաոտովի քաղաքային դումայի 5-րդ նստաշրջանում Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ այն փոխանցելով Անտոն Իշչենկոյին»,-ասվում է քաղաքային ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Սարատովի մարզպետ Վալերի Ռադաևը քաղաքային դումայի ընտրությունների ժամանակ ևս հրաժարվել էր պատգամավորական մանդատից: