«ԻՊ»-ին անդամակցելու փորձի համար ամերիկացուն 30 տարվա ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացուն Կալիֆորնիայի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին միանալու նպատակով՝ Սիրիա մեկնելու փորձի համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Նա բոլորովին չի զղջում և չի դատապարտում «ԻՊ»-ի գործունեությունը: Նա ցանկանում է մահ և ավեր տարածել»,-«CBS Los Angeles» հեռուստաալիքին պատմել է դատավորը:
International Business Times-ի հաղորդմամբ՝ քննիչները Նադեր Էլհուզաելի մոտ տեսագրություն են հայտնաբերել, որում տղամարդը 2014 թվականին հավատարմության երդում է տվել «ԻՊ»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Նշենք նաև, որ Էլհուզաելը 2015 թվականին ձերբակալվել է Լոս Անջելեսի օդանավակայանում, երբ պատրաստվում էր Թուրքիա մեկնող ինքնաթիռ նստել, ինչպես նաև այս տարվա հունիսին նա մեղավոր է ճանաչվել բանկային խարդախություններ իրականացնելու մեջ: