Ջոն Քերրին առաջին անգամ է հանդիպել Մադուրոյին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ հանդիպում է ունեցել կոլումբիական Կարտահենում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնելուց հետո Քերրին առաջին անգամ է հանդիպում Վենեսուելայի նախագահին:
«Կարծում եմ՝ մենք լուրջ խոսակցություն կունենանք»,-նախքան հանդիպումն ասել է Քերրին:
Վենեսուելայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ կողմերը հակամարտություն չեն փնտրում, հակառակը՝ հանդիպում են այն բանի համար, որ Վենեսուելայի ժողովրդի բարեկեցության համար որոշումներ կայացվեն:
Քերրիի և Մադուրոյի հանդիպումը տեղի է ունեցել Կոլումբիայի իշխանությունների և ապստամբների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: