Թուրքիայում զինվորականներով լի ավտոբուս է պայթել. կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում զինվորականներով լի ավտոբուս է պայթեցվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Պայթյունի հետևանքով՝ զոհվել է 10 և վիրավորվել 7 զինվորական: Պայթյունը տեղի է ունեցել Դերիք և Կիզիլտեպ քաղաքները միացնող ճանապարհին, որտեղ հիմնականաում քրդեր են բնակվում:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել, սակայն իշխանությունները կասկածում են «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Վանում պայթել էր ականապատ ավտոմեքենա: