Վերա Բրեժնևան նորաձևության ցուցադրությանը ներկայացել է հարսանյաց զգեստով (լուսանկար)
Երգչուհի Վերա Բրեժնևան մասնակցել է Վերա Գանգի նորաձևության ցուցադրությանը, որը տեղի է ունեցել «Four Season Hotel» հյուրանոցում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հարսանյաց զգեստների ցուցադրությունը տեղի է ունեցել մի շարք աստղերի մասնակությամբ: Նրանց թվում եղել է Վերա Բրեժնևան , Նատալյա Պոդոլսկայան, Անաստասիա Սամբուրսկայան և այլոք:
«Զգույշ կլինեմ իմ խոսքերում: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում ևս մի անգամ ամուսնանալ: Ես հավատում եմ, որ ես և Վոլոդյան կապրենք մինչև խոր ծերություն և կմեծացնենք մեր թոռներին: Սակայն հաճելի էր հագնել նման գեղեցիկ զգեստ և քայլել պոդիումով»,- ասել է Նատալյա Պոդոլսկայան: