Դոնալդ Թրամփը ռուսական միջուկային պոտենցիալը ավելի հզոր է համարում, քան ամերիկյանը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի միջուկային պոտենցիալն ավելի հզոր է, քան ԱՄՆ-ինը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանը ընդլայնում է իր հնարավորությունները միջուկային ասպարեզում, այն ժամանակ երբ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի թարմացնում իր զինանոցը:
Բացի այդ, Թրամփը ընդգծել է, որ եթե նա դառնա նախագահ, ապա առաջինը չի հրաժարվի միջուկային զենքից, միևնույն ժամանակ անվանելով միջուկային սպառնալիքը «Ամենամեծ սպառնալիքը»:
Իր հերթին Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ Դոնալդ Թրամփին չի կարելի նույնիսկ մոտ թողնել միջուկային զենքին: