Դի Կապրիոն վաճառքի է հանել Լոս Անջելեսի իր առանձնատունը
Մի քանի օր անց այն բանից հետո, ինչ ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր առանձնատունը, դերասանը կրկին անշարժ գույք է վաճառում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Այս անգամ դերասանը վաճառում է Լոս Անջելեսի Ստուդիո-Սիթի շրջանում գտնվող իր տունը:
Դերասանն այն գնել է 2014 թվականին: Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ և երեք լոգասենյակ: Դերասանը տան դիմաց ցանկանում է ստանալ 2.395 միլիոն դոլար: Եթե գործարքը հաջողվի, Դի Կապրիոն կստանա 345 հազար դոլար ավել, քան երկու տարի առաջ ծախսել է տունը ձեռք բերելու համար:
Տունն ունի 316.5 քառակուսի մետր տարածք: Իսկ Մալիբուի իր տունը դերասանը վաճառում է 11 միլիոնով: