Ստամբուլում «օրենքով գող» է մահացել
Ստամբուլում օրեր առաջ կյանքի 58-րդ տարում մահացել է քութաիսցի «օրենքով գող» Տարիել Փոցխվերիան, ով քրեական շրջապատում առավել հայտնի է որպես Կոկոնո: Քրեական հեղինակության մահվան պատճառը քաղցկեղն է եղել: Այս մասին գրում է Primecrime.ru-ն:
Ավելի վաղ ոչ մեկ անգամ բանտում հայտնված «օրինավորը» իր կյանքի վերջին 10 տարին անց էր կացրել բանտում: 2006 թվականի մայիսին նա դարձել էր վրացական առաջին «օրենքով գողերից» մեկը, ովքեր Ուկրաինայից ուղարկվել են հայրենիք և ազատազրկվել նոր մտցված հոդվածով՝ քրեական աշխարհին պատկանելու մասին:
Հետագայում նա ազատ էր արձակվել, սակայն օրեր անց նորից բերման էր ենթարկվել: