Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց հետո մտերմացել է Ջոնի Դեպի հետ
Բրեդ Փիթից բաժանվելուց հետո 41-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել է դիմել իր հին ընկերոջ՝ Ջոնի Դեպի օգնությանը և աջակցությանը: Դերասանը շատ ժամանակ է անցակացնում Ջոլիի հետ Մալիբուում, որտեղ էլ գտնվում է Ջոլին երեխաների հետ: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Անջելինա Ջոլին փորձում է հավաքել իր մտքերը և որոշել, թե որոնք են լինելու իր գործողությունները մեծ վեճից և ամուսնալուծությունից հետո: Այս հարցում նրան օգնում է ամուսնալուծությունների գծով հայտնի փաստաբան Լորա Վասերը, որին նույնպես խորհուրդ է տվել Ջոննի Դեպը, ով վերջերս ամուսնալուծվեց Էմբեր Հերդից:
Ասում են, թե Դեպն անմիջապես զանգել է Ջոլիին այն բանից հետո, որբ ողջ աշխարհն իմացավ ամուսինների խնդիրների մասին