Ձերբակալվել է «Աէրոֆլոտ»-ի շինարարության վարչության ղեկավարը
Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ «Աէրոֆլոտ»-ի շենքի շինարարության վարչության ղեկավարին, ինչպես նաև «Էներգո Հոլդինգ» ընկերության ղեկավարին ձերբակալել են ավիափոխադրողի միջոցների գողության գործով: Բացվել է քրեական գործ նաև ավիաընկերության այլ աշխատակիցների դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրանց կասկածում են «Հատկապես խոշոր չափերի խարդախություն իրականացնելու» հոդվածով:
Ըստ հետաքննության՝ ավիաընկերության աշխատակիցը և ձեռնարկատերը գողացել են «Աէրոֆլոտ»-ի դրամական միջոցները` դրանք ներկայացնելով որպես էներգիայի, հզորության և էլեկտրամատակարարման համար կատարված ծախսեր: Արդյունքում՝ «Աէրոֆլոտ»-ին հասցվել է 21 միլիոն ռուբլու վնաս:
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: