Ղրիմը Ռուսաստանի համար անտանելի բեռ է դարձել. Կոբզոն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի համար անտանելի բեռ է դարձել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Մենք մեզ վրա անտանելի բեռ են վերցրել: Ղրիմը ֆինանսավորվում է Ռուսաստանի խղճուկ բյուջեից: Այդ պատճառով տուժում է առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտները»,-ասել Է Կոբզոնը:
Արտիստը շեշտել է Ռուսաստանի մշակույթի զարգացման մասին, որի վրա քիչ միջոցներ են ներդրվում:
Նրա խոսքով՝ մշակույթին ֆինանսավորում չհատկացնելն է, որ նպաստում է ՌԴ-ում ալկոհոլիզմի, թմրամոլության և հանցագործությունների աճին: