«Deutsche Welle»-ն դատի է տվել Թուրքիայի իշխանություններին
Գերմանական «Deutsche Welle»-ն հայց է ներկայացրել Անկարայի դատարան՝ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների, պահանջելով հրապարակել սպորտի և երիտասարդության նախարարի հարցազրույցը: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Օրինական գործողությունների օգնությամբ մենք կոչ ենք անում թուրքական կողմին անհապաղ հրապարակել մեր նյութերը»,- ասել է «Deutsche Welle»-ի ղեկավարը:
Նա հավելել է նաև, որ թուրքական իշխանությունների գործողությունները չունեն ընդհանուր ոչինչ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներով առաջնորդվող երկրի հետ: