Ռուսաստանը մտադիր է հիպերձայնային զենք ստեղծել
Ռուսաստանը մտադիր է հիպերձայնային զենք ստեղծել առաջիկա տասնամյակում: Այս մասին գրում է Коrrespondent.net-ը:
«Հիմա այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ է տարվում, ինչն ուրախացնում է: Հավատացե՛ք մենք շատ հետաքրքիր արդյունքներ ունենք այս առիթով: Եթե ԱՄՆ-ն համեմատենք Չինաստանի հետ, ապա կնկատենք, որ կան բաներ, որ նրանց մոտ է լավ, կան բաներ՝ մեզ մոտ: Հիպերձայնային զենքի հետ հարկավոր է զգույշ լինել: Այստեղ պետք է շատ ռեսուրսներ ներդրվեն»,-ասել է «Մարտավարական հրթիռներ» կորպորցիայի տնօրեն Բորիս Օբնոսովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը մտադիր է նոր սերնդի լազերային զենքով ինքնաթիռներ ստեղծել: