Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բաժանության պատճառը ՄԱԿ-ում ունեցած նրա ամբիցիաներն են
TMZ-ն անվանել է Անջելինա Ջոլիի ՄԱԿ-ում ունեցած ամբիցիաները Բրեդ Փիթի հետ բաժանության հիմնական պատճառներից մեկը:
Ներկա պահին Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հատուկ բանագնաց է փախստականների հարցով: Աղբյուրների խոսքով՝ դերասանուհու ցանկությունն է դառնալ Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարը, որն էլ առաջացրել է լուրջ ընտանեկան խնդիրներ:
Նշվում է, որ նրա նմանատիպ ամբիցիաները շատ անգամ են տխրեցրել Փիթին: Հատկկապես այն, որ Ջոլին իր հետ վերցրել է երեխաներին ռազմական գործողություններից վնասված երկրներ: