Թուրքիայում Գյուլենի կողմնակիցների ձերբակալման օպերացիա է տեղի ունենում
Թուրքիայի Իզմիր քաղաքի ոստիկանությունը Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին ձերբակալելու օպերացիա է անցկացնում: Արդեն ձերբակալվել է 7 մարդ: Այս մասին հայտել է Haberturk-ը:
Աղբյուրների տվյալներով՝ դատախազությունը թույլատրել է Արդարադատության նախարարության 101 աշխատակցի ձերբակալություն:
Նրանք մեղադրվում են Գյուլենի «FETO» կազմակերպության հետ կապ ունենալու մեջ և «Bylock» ծրագրի միջոցով կոդավորված ուղերձների փոխանակման մեջ: