Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը Կանադայում. օր երկրորդ (լուսանկարներ)
Առաջիկա շաբաթը Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը կանցկացնեն Կանադայում, ուր թագավորական ընտանիքի անդամները մեկնել են երեխաների հետ միասին: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ երեկ նրանք հանդիպել են տարբեր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Սիրիայի փախստականների հետ, երիտասարդ տաղանդավոր մարդկանց հետ, և իհարկե, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի և նրա կնոջ Սոֆի Գրեգուարի հետ:
Երկրորդ օրվա համար Քեյթը, ում համարում են ամենաոճային բրիտանուհին ընտրել է «Alexander McQueen» բրենդի զգեստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քեյթ Միդլթոնը և արքայզն Ուիլյամը երեխաների հետ միասին պաշտոնական այցով մեկնել են Կանադա: