Ջոլին և Փիթը բաժանվել են դերասանուհու քաղաքական նպատակների պատճառով
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանվում են դերասանուհու քաղաքական նպատակների պատճառով: Այս մասին գրում է «TMZ»-ը` հղում անելով զույգին մոտ գտնվող աղբյուրին:
Ջոլին իբր պայքարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, և այդ նպատակով նույնիսկ երկու քաղաքական խորհրդական է վարձել:
Փիթը, իր հերթին, երբեք դեմ չի եղել երգչուհու բարեգործական գործունեությանը, ով բարի կամքի դեսպան է: Սակայն զույգի բախման պատճառը դարձել է այն, որ Ջոլին հակամարտության գոտի իր հետ տարել է երեխաներին:
Վերջին կաթիլը, ըստ նրա, դարձել է երեխաների հետ դերասանուհու` Սիրիա գնալու ցանկությունը: