Իրանում սկսել են շրջանառության մեջ դրվել վարկային քարտերը
Իրանական ղեկավարությունը շրջանառության մեջ է դրել վարկային քարտերը: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը զգուշացրել է, որ երկրի բանկային համակարգը պետք է դեռևս որոշ ժամանակ հարմարվի նորամուծությանը:
Քարտի նոմինալը կկազմի 3 հազար, 10 հազար և 15 հազար դոլար: Դրանք կարող են օգտագործվել առցանց գնումների դեպքում: