Թուրքիա-Իրան սահմանին երկաթգծի վրա պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել Վանի նահանգի Սարայ քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել գնացքի մոտենալու ժամանակ: Մեքենավարը թեթև վնասվածքներ է ստացել: Գնացքը ևս վնասվել է:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: